ԹԵՍՏ. ընտրեք թանկարժեք քարը

Ադամանդ

Եթե ձեր ընտրությունը կանգնել է ադամանդի վրա, դուք ազնիվ, բարի ու բաց մարդ եք։ Ուժեղ եք և անկոտրուն ձեր որոշումներում։ Շրջապատող մարդկանց համար հաճախ դառնում եք լուսատու, ուղի ցույց տվող և ազատության սիմվոլ։

Դուք նպատակասլաց և բարի մարդ եք։ Ձեզ նման մարդիկ չեն ստում, չեն խաբում և միշտ պատրաստ են օգնության հասնել։

Դուք անվախ և համարձակ մարդ եք, ու եթե ձեր հորիզոնում ինչ-որ նոր, վառ իրադարձություններ, փոփոխություններ և գրավիչ արկածներ են հայտնվում, երկար չեք մտածում։

Ծովակն

Եթե ձեր հոգին ձգել է ծովակնը, ուրեմն՝ դուք երիտասարդ եք, կրքոտ և արկածների սիրահար։ Այս քարը նրանց համար է, ովքեր հոգով մաքուր են և արկածներ են փնտրում։

Կա հավանականություն, որ այն մարդիկ, ովքեր այս քարն են ընտրել, վերջին ժամանակներս ձանձրալի կյանքով են ապրում, բայց մի անհանգստացեք. ձեր մարտնչող ոգին ձգտում է անհավանական արկածների, ու ներկա պահին դրանցից մեկն արդեն ճանապարհին է։

Ցիտրին

Եթե ձեր ուշադրությունը գրավեց ցիտրինը, ուրեմն՝ դուք շատ ստեղծագործ անհատականություն եք՝ վառ կյանքի ցանկությամբ։ Դուք անկեղծ եք, բաց՝ նոր բաների համար, ձեր մեջ կա մեծ հետաքրքրություն շրջապատող մարդկանց ու իրադարձությունների հանդեպ։

Ասում են, որ ցիտրինն ունակ է բացասական մտքերը դարձնել դրական։ Դուք շատ վառ, լավատես ու հետաքրքիր անհատականություն եք։