Նա աշխարհի չեմպիոն դարձավ և մրցանակային գումարով աղքատ ընտանիքների համար ավան կառուցեց

Շատ վաղուց ֆիլիպինցի Մենի Պակյաո անունով տղան նույնիսկ ուտելու մի բուռ բրինձ չէր ունենում ճաշին։ Սակայն նրա համառությունն ու ֆանտաստիկ ձգտումը՝ դուրս գալու աղքատության փոսի,ց տղային հասցրին փառքի գագաթին, որտեղ նա դարձավ աշխարհում միակ բռնցքամարտիկը, ով կարողացավ նվաճել համաշխարհային առաջնությունը 8 տարբեր քաշային կատեգորիաներում։

Positive–ը այսօր կպատմի հենց այս ֆանտաստիկ մարզիկի պատմությունը։

Չնայած շշմեցուցիչ հաջողությանը, Մենի Պակյանոն չմոռացավ իր աղքատ մանկության մասին։ Իր առաջին մրցանակներից մեկի ողջ գումարը նա ծախսում է Տանգոյի բնակիչների համար ավան կառուցելու վրա, որը իր հայրենի գյուղն է՝ երկրի աղքատ նահանգներից մեկում։ Սակայն այդքանով բռնցքամարտիկը կանգ չառավ, և այսօր նրա փողերով արդեն հազարավոր կարիքավոր մարդկանց համար տներ են կառուցվել։

Պակման Վիլիջ. այսպես է Մենին կոչել աղքատների համար կառուցած այս գեղեցիկ ավանը։ Ի դեպ, Pac-Man-ը իր կեղծանունն է հենց։

Տներից յուրաքանչյուրը նախատեսված է երկու ընտանիքի համար և երկու առանձին մուտք ունի։

Մենին մեծացել է աղքատ ընտանիքում։ 12 տարեկանում նա թողեց ուսումը, որպեսզի կարողանա օգնել ընտանիքին. նա սկսեց աշխատել ընտանեկան փռում և փողոցում փքաբլիթներ էր վաճառում։ Հենց այդ ժամանակ էլ նա սկսեց բոքսով զբաղվել և նրա առաջին մարզիչն իր հորեղբայրը դարձավ։

Հորեղբայրը պատմում է, թե ինչ ուժեղ կամքի տեր է եղել Մենին դեռ մանկուց. «Նա արթնանում էր առավոտյան 4-ին, որպեսզի վազեր։ Մարզումներից արդեն կես տարի անց ես ասացի. «Այս տղան աշխարհի չեմպիոն է դառնալու, և այդպես էլ եղավ»։

Այսօր Մենին ամենահարգված և հայտնի մարդկանցից է իր երկրում։ Մի քանի տարի առաջ նա սկսեց քաղաքականությամբ զբաղվել և հաղթանակ տարաբ կոնգրեսի ընտրություններում։

Իր Ինստագրամում այս լուսանկարի տակ նա գրում է. «Սա է կյանքը։ Երբ ես լռում եմ ի պատասխան այն հարցին, թե ինչ եմ արել որպես պետաշխատող, ինձ քննադատում են։ Երբ ես ցույց եմ տալիս, թե հատկապես ինչ եմ արել, ինձ կրկին քննադատում են»։