Հենրիխ Մխիթարյանը 30 տարեկան է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տոնում է ծննդյան 30-ամյակը:

Մխիթարյանը անկախ Հայաստանի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստն է, դեռևս միակը, ով հանդես է Անգլիայի առաջնությունում:

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին: Կյանքի առաջին տարիներն անցկացրել է Ֆրանսիայում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։

Մխիթարյանը Երևանի «Փյունիկ»-ի սան է, հանդես է եկել նաև Դոնեցկի «Մետալուրգ» և «Շախտյոր» թիմերում: 2013 թվականին տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»: Մինչև 2018 թվականը հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում` որպես կիսապաշտպան։ 2018 թվականի հունվարի 22-ին Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ:

Մխիթարյանը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է:

Արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման (2012): Ութ անգամ (վերջին յոթ անգամն՝ անընդմեջ) ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին): Համարվում է լավագույն ռմբարկուն Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ՝ 60 խաղում խփած 22 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր լիգայում: 2017 թվականին ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների լավագույն 10-ում: