Ադրիանո Չելենտանոն և Կլաուդիա Մորին ամուսնացած են արդեն 55 տարի. ֆանտաստիկ զույգ, որը հավասարը չունի… ներկայացնում ենք նրանց սիրո պատմությունը

Ադրիանո Չելենտանոն աշխարհին հայտնի է որպես սրտակեր: Բայց գործնականում ամբողջ կյանքում նրա սիրտը միայն Կլաուդիա Մորիին է պատկանում:

Իհարկե, առանց վեճերի չէր լինի: Դավաճանություններ էլ եղան, բաժանություններ էլ, բայց զույգն արդեն կես դարից ավել միասին է: Positive-ը քիչ ավելի մանրամասն կպատմի այդ միության մասին…

Ամեն ինչ սկսվեց 1963 թ. «Ինչ-որ տարօրինակ տիպ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ադրիանոն արդեն հայտնի էր, իսկ Կլաուդիան նոր էր սկսում իր կարիերան: Աղջիկն անմիջապես դուր եկավ Չելենտանոյին, նա Կլաուդիային ժամադրությունների հրավիրեց: Բայց գեղեցկուհին հրաժարվում էր:

Պատահականությունն օգնեց. նկարահանումների ժամանակ Մորին ջուրը լցրեց հաղորդալարերի վրա, այդպիսով կարճ միացում առաջացրեց: Մի քանի պլաֆոն պայթեց, ապակու կտորները կտրեցին Չելենտանոյի դեմքը: Աղջիկը մոտեցավ նրան՝ ներողություն խնդրելու, բայց Ադրիանոն նրան նորից հրավիրեց: Այդ անգամ Կլաուդիան համաձայնվեց:

Բայց սիրավեպը շուտ վերջացավ: Նկարահանումների ավարտից հետո Չելենտանոն հյուրախաղերի մեկնեց, Մորին հրաժարվեց ուղեկցել նրան: Բայց ժամանակի ընթացքում տղամարդը հասկացավ, որ չի կարողանում մոռանալ գեղեցկուհուն: Նրան հրավիրեց իր համերգին, որի վերջում բոլորի ներկայությամբ խոստովանեց, որ սիրում է նրան: Այդպես սկսվեց նրանց բուռն սիրավեպը:

Զույգը գաղտնի ամուսնացավ 1964 թ. հուլիսի 14-ի գիշերվա ժամը 3-ին: Ներկա էին միայն ամենամտերիմները:

Ավելի ուշ Մորին որոշեց ավարտել իր կարիերան ամեն ինչում ամուսնուն օգնելու համար: Նա դարձավ ամուսնու մուսան, իմիջմեյքերը, փիար-մենեջերը, իրավաբանը: Զույգը 3 երեխա ունի:

Ճիշտ է, նրանց միությունն առանց դժվարությունների չկայացավ: Մի անգամ Չելենտանոն սիրավեպ սկսեց Օռնելա Մուտիի հետ: Կլաուդիան երեխաներին վերցրեց ու հեռացավ տնից: Բայց հետո հետ ընդունեց Ադրիանոյին առանց հարցեր տալու:

Հիմա զույգն ապրում է Միլանի արվարձանում: Նրանք պարզապես վայելում են միմյանց, երեխաների և թոռների ներկայությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին