Ամսական որքա՞ն գումար է պետք ծախսել Քիմ Քարդաշյանին նմանվելու համար

Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի արտաքինը ամենաքննարկվող թեմաներից է, երբ խոսքը գնում է աստղերի մասին։ Բոլորին հետաքրքիր է, թե ով ինչ փոփոխություններ է արել իր արտաքինի հետ։ Չէ որ Քարդաշյան–Ջեներ ընտանիքի հին լուսանկարներում նրանք բոլորն անճանաչելի են։

Positive-ն այսօր առաջարկում է միասին հաշվել, թե որքան արժե Քիմի արտաքինը։

Health ռեսուրսի մոտավոր հաշվարկներով՝ մաշկի խնամքի միջոցների վրա, որոնց թվում են խոնավեցնող քսուկները, վերականգնող միջոցները, յուղերն ու այլ պարագաներ, Քիմը մոտավորապես 1135 դոլար է ծախսում։

Դեկորատիվ կոսմետիկայի վրա Քիմը մոտ 643 դոլար է ծախսում։

Մազերի խնամքի նրա սիրելի միջոցները 257 դոլար են նրա վրա նստում։ Բացի այդ, Քանյե Ուեսթի կինը օգտվում է աստղային մարզիչ՝ Գունար Փեթերսոնի ծառայություններից, որոնք արժեն 15000 դոլար՝ վեց շաբաթվա համար։

People պարբերականի համաձայն՝ դեմքի լազերային մաքրման համար Քիմն իր սիրելի բժշկին՝ Սայմոն Ուրյանին միջինում, մեկ անգամվա համար, 4000 դոլար է վճարում։

Քիմը նաև վզի, ձեռքերի և փորի լիֆթինգ է անում՝ ամեն մասն առանձին 600 դոլար։

Բացի այս ամենից, Քիմը նաև բոտոքսի և ֆիլլերների սրսկումներ է ստանում, որոնք նույնպես էժան հաճույք չեն։

Թե հագուստի, սնունդի և շքեղ այլ իրերի վրա նա որքան է ծախսում, դժվար է անգամ պատկերացնելը։

Ինչպես տեսնում եք, նման արտաքին ամեն ոք չի կարող իրեն թույլ տալ։ Գեղեցկությունը ոչ միայն զոհեր, այլև մեծ փողեր է պահանջում։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին