Զարմանահրաշ կինը. 45-ամյա Այշվարիա Ռայը սկանդալային դիզայներ Fjolla Nila-ի զգեստով

Այշվարիա Ռայը, թվում է, երբեք չի կորցնի մոլորակի ամենացանկալի կնոջ տիտղոսը։ Հիմա նա 45 տարեկան է, և շարունակում է հիացնել։ Բնությունը նրան անհավանական գեղեցկությամբ է օժտել, իսկ ծնողները կարողացել են նրա մեջ համեստության զգացողություն դաստիարակել։ Դա դրևսրվում է ոչ միայն նրա վարքի, այլև հագ ու կապի մեջ։

Հունվարի վերջին Այշվարիան Քուվեյթում, Longines բուտիկի բացմանը դիզայներ Fjolla Nilla-ի զգեստն էր հագել, որի նկարները ստորև ներկայացնում է Positive-ը։ Զգեստի օրիգինալ տարբերակը կիսաթափանցիկ կտորից է և խորը դեկոլտե ունի։ Սակայն Այշվարիան զգեստը մի թեթև փոփոխել է՝ կարելով դեկոլտեն։ Դատելով զգեստի անթափանցելիությունից, դրա վրա լավ աշխատել են։

Նման համեստությունը մեկ անգամ ևս ընդգծում է, թե որքան մեծ է տարբերությունը արևելյան և արևմտյան գեղեցկուհիների միջև։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին