Անվանվել է աշխարհի ամենաերիտասարդ կին միլիարդատերը

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից և սեփական շպարի ապրանքանիշի հիմնադիր Քայլի Ջեները ճանաչվել է աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատեր, ով ինքն է վաստակել իր կարողությունը։ Այդ մասին գրում է Forbes-ը։

«Ես դրան չէի սպասում։ Ես չեմ կանխատեսել ապագան։ Բայց շատ հաճելի է զգալ, որ քո աշխատանքը գնահատում են։ Դա հիանալի ձեռքբերում է»,- նշել է 21-ամյա մոդելը։

Նա նաև խոստովանել է, որ իր հարստությամբ պարտական է սոցիալական ցանցերին․ նախքան իր բիզնեսը սկսելը Քայլին արդեն բազում հետևորդներ ուներ սոցիալական ցանցերում։