Կլաուդիա Շիֆերը և Մոնիկա Բելուչին եկել են Կառլ Լագերֆելդի վերջին ցուցադրությանը

Այսօր` մարտի 5-ին, Փարիզում Նորաձևության շաբաթվա եզրափակիչ օրն է, որը, ըստ ավանդույթի, նշանակալի է դարձել Chanel նորաձևության տան ցուցադրությամբ։ Օրը, սակայն, բացառիկ է նրանով, որ ամփոփում է նորաձևության ոլորտի հսկաներից մեկի՝ Կառլ Լագերֆելդի ստեղծագործական ջանքերի վերջին արդյունքները։

Լագերֆելդի վերջին հավաքածուն գնահատելու էին եկել նրա բոլոր ժամանակների հանրահայտ մոդելները, երկրպագուները և հին ընկերները։ Առաջինը ժամանածներից էր Կլաուդիա Շիֆերը։ Շատ տարիներ առաջ նա իր դեբյուտն է ունեցել Chanel նորաձևության տան ցուցադրության ժամանակ։

Նրան հաջորդել է Նաոմի Քեմբելը, ով կապված էր Կառլի հետ տարիներ տևած ընկերությամբ և հաջող համագործակցությամբ։

Ցուցադրության հյուրերի թվում են եղել նաև Մարիոն Կոտիարը, Քրիսթեն Սթյուարթը և Մոնիկա Բելուչին, իսկ պոդիումի վրա փայլել են Կայա Հերբերը և Կարա Դելևինը։ Մոդելներին ընկերակցել է նաև Պենելոպա Կռուզը, ով հաճախ ներկայացրել է նորաձևության տան ստեղծագործությունները կինեմատոգրաֆիական միջոցառումների կարմիր գորգերի վրա։