Բարձրակրունկներ և ընձառյուծ. 60-ամյա Շերոն Սթոունը հիացրել է շքեղ արտաքին տեսքով

60-ամյա հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը չի դադարում հիացնել իր արտաքին տեսքով: Աստղը ոչնչացնում է տարիքի հետ կապված բոլոր կարծրատիպերը: Չծերացող գեղեցկուհին Instagram-ի իր էջում գայթակղիչ լուսանկար է հրապարակել, որտեղ նա կեցվածք է ընդունել սև, մարմինը գրկող կոմբինիզոնով և երկար ընձառյուծե վերարկուով: Շերոնը կերպարը լրացրել է սև լաքապատ բարձրակրունկներով:

Հայտնի է, որ նման հանդերձանքով Շերոնն այցելել է կրծքի քաղցկեղի դեմ պայքարի The Women’s Cancer Research Fund հիմնադրամի բարեգործական երեկոյին: Նկարի մեկնաբանություններում դերասանուհու երկրպագուները նշել են, որ նրա կերպարը պարզապես շքեղ է, իսկ Սթունը տարիների ընթացքում չի փոխվում:

Բարեգործական երեկոյին դերասանուհին խոսել է կանանց առողջության հետ կապված գոյություն ունեցող խնդիրների մասին. «Իմ փորձը բարեգործական բոլոր էներգիան մարմնի և սեքսուալության խնդիրներին ուղղելն էր: Ես կարծում եմ, որ այժմ մենք՝ կանայք, հնարավորություն ունենք բարձրաձայն խոսելու և մեր կարծիքը հասանելի դարձնելու՝ առանց քննադատության ենթարկվելու վախի: Հիմա ամենահարմար ժամանակն է այդ խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց վրա ուշադրություն հրավիրելու համար, ինչպես օրինակ այս երեկո, կրծքի քաղցկեղի վերաբերյալ»: