Զուգարանակոնքում թաքնված օձը կծել է ավստրալուհուն

Ավստրալիայում 59-ամյա Հելեն Ռիչարդսին օձը կծել է, երբ կինը ուզեցել է օգտվել զուգարանից՝ գրում է BBC-ն։

Ավստրալուհին հայտնել է, որ ինքը զգացել է խայթոցը և վեր է թռել տեղից։ Շրջվելով՝ զուգարանակոնքի մեջ նկատել է կրիայի նմանվող կենդանու։ Կինը խայթոցի հետքերը մշակել է հականեխիչ նյութով։

Շուտով դեպքի վայր է ժամանել օձ որսացողը, որը հայտնել է կնոջը, որ նրան կծել է մեկուկես մետրանոց պիթոնը։ Այդ սողունը թունավոր չէ, բայց խայթելու դեպքում խորհուրդ է տրվում պատվաստվել փայտացման դեմ։

Ավստրալիայում հաճախ հանդիպող երևույթ է, որ շոգ եղանակին օձերը սողոսկում են լոգարան՝ ջուր գտնելու համար։