Թավա–քյաբաբ. «Պապիկի բեղեր»

Այսօր Positive-ը թավա–քյաբաբի մի շատ հետաքրքիր ու համեղ տարբերակ է առաջարկում՝ թավա–քյաբաբը սպագետիի վրա։ Տոմատի սոուսի մեջ եփված համեմունքներով խճողակը՝ սպագետիի վրա, անկրկնելի նուրբ է ստացվում և ցանկացած կոտլետից ավելի համեղ։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Տավարի խճողակ – 500 գր.
  • Կարտոֆիլ – 4 հատ
  • Լոլիկ – 4 հատ
  • Աղ, պղպեղ – ըստ ճաշակի
  • Սպագետի – 500 գր.
  • Իտալական խոտեր – ըստ ճաշակի
  • Կանաչի – ըստ ճաշակի
  • Սև պղպեղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Պատրաստեք խճողակը, ավելացրեք իտալական խոտեր և մի քիչ հունցեք, որպեսզի ավելի կպչուն դառնա։

2. Սպագետիները հավասար բաժանեք (5 կամ 10 հատով), մսից կոտլետներ պատրաստեք և քյաբաի նման անցկացրեք սպագետիի վրա։

3. Մաքրեք կարտոֆիլը, կտրատեք, նաև լոլիկը խորանարդիկներով կտրատեք և լցրեք թավայի մեջ։ Վրայից դրեք խճողակով սպագետիները, հետո ջուր լցրեք, այնպես, որ կիսով չափ ծածկի խճողակը։

4. Եփեք կափարիչը փակ՝ մինչև կարտոֆիլը պատրաստ կլինի, իսկ վերջում աղ արեք և պղպեղ։ Մատուցելիս տոմատի սոուս լցրեք վրան։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին