Աջիկայի հազվադեպ բաղադրատոմս, որն ինձ տատիկս է սովորեցրել. կարելի է անմիջապես ուտել...

Ձմռանը խնձորով աջիկան անփոխարինելի ուտեստ է մեր սեղանի համար: Այն ավելացնում ենք մսային ուտեստներին, ապուրներին, պարզապես ուտում ենք հացով:

Positive-ը ներկայացնում է աջիկայի հազվադեպ բաղադրատոմս:

Բաղադրիչները՝

  • 5 կգ լոլիկ
  • 1 քաղցր պղպեղ
  • 1 կգ խնձոր
  • 1 կգ գազար
  • 100 գ. կարմիր կծու պղպեղ
  • 1 բաժակ ձեթ
  • 200 գ. սխտոր
  • 1 բաժակ 9%-անոց քացախ
  • 1,5 ճ. գ. աղ
  • 1/2 ճ. գ. շաքարավազ

Պատրաստումը՝

1. Քաղցր պղպեղը մաքրիր սերմերից:

2. Գազարը և խնձորը կեղևից մաքրիր:

3. Սխտորը մարքիր, կտրտիր: Կարմիր կծու պղպեղը մաքրիր:

4. Մսաղացոփվ մանրացրու լոլիկները, քաղցր և կծու պղպեղները, խնձորը, գազարը: Խառնուրդին անպայման ձեթ ավելացրու:

5. Ստացված զանգվածը դիր մարմանդ կրակի վրա և եփիր մոտ 2-2,5 ժամ:

6. Ավելացրու մանրացված սխտորը, շաքարավզը, քացախը և աղը: Աջիկան ևս 30 րոպե եփիր:

7. Մինչ խառնուրդը եփվում է, պատրաստիր տարաները՝ լավ լվա և ախտահանիր:

8. Դեռ տաք աջիկան լցրու տարաների մեջ և փակիր կափարիչով: Տարաները շրջիր և թող սառեն, փաթաթել պետք չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին