Ծնողները շոկի մեջ էին՝ իմանալով, որ իրենց 14-ամյա դուստրը սեփական տուն է գնել. ահա, թե նա դրան ինչպես է հասել…

Positive-ը ներկայացնում է պատմություն, որի հերոսուհին տուն ձեռք բերեց դեռահաս տարիքում:

Ուիլլոու Թուֆանոն հետաքրքրություն ունի, որն իր տարիքում քչերն ունեն:

Նա զարմանալիորեն հաջող առևտուր է անում համացանցում:

Երբ Ուիլլոուն դեռ փոքր էր, մայրը հաճախ էր նրան իր հետ աշխատանքի տանում:

Կինն աշխատում էր որպես անշարժ գույքի վաճառքի գործակալ:

Հնարավոր է՝ հենց այդ ժամանակ աղջիկը որոշեց սեփական տուն ունենալ: Իսկ երբ նա մեծացավ, բոլորին պարզ դարձավ, որ Ուիլլոուն վառ արտահայտված կոմերցիոն ջիղ ունի:

Իր համար առցանց աճուրդներ բացելով՝ աղջիկը շուտով սկսեց առևտուր անել համացանցում: Ի ծնե բանակցող Ուիլլոուն հմտորեն գներն իջեցնում էր և նախորդ տերերին անպետք իրեր էր գնում հետո ավելի թանկ վաճառելու համար:

Աղջիկը նաև շատ խնայողական է: Նա վաստակած գումարը չէր վատնում: Այդպես մեկուկես տարում մեր երիտասարդ հերոսուհին 6 000 դոլար ուներ:

Այդ օրերին Ուիլլոուի հայրենիքում անշարժ գույքի շուկան անկում էր ապրում: Տունը, որը մի քանի տարի առաջ 100 000 դոլար արժեր, այդ ժամանակ 16 000 դոլարով էր վաճառվում:

Աղջիկը տունը քառորդ չափով էժանացրեց, ծնողներին էլ առաջարկեց իր նախաձեռնության մեջ 6 000 դար ներդնել և դառնալ տան համասեփականատեր:

Նույնիսկ տան վերանորոգումն աղջիկն ինքնուրույն էր ծրագրել:

Մեծահասկաները միայն ծանրություններ տեղափոխելու հարցում օգնեցին:

Ժամանակի ընթացքում երիտասարդ բիզնես-լեդիի մասին լուրերը տարածվեցին: Նա նույնիսկ հյուր գնաց Էլեն Դեջեներեսի շոուին: Հիմա աղջիկն ավելի ջանասիրաբար է աշխատում:

Իր տունը Ուիլլոուն որոշեց վարձով տալ: Ավելի ուշ ևս մեկ տուն գնեց և էլի սկսեց դրանով փող աշխատել:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին