Ինչ վտանգ է պարունակում մարդու կյանքի տևողության երկարացումը

Լոնդոնի Թագավորական քոլեջի՝ սիրտ-անոթային հիվանդությունների գծով պրոֆեսոր Մաուրո Ջական հայտարարել է, որ կյանքի տևողության երկարացմանը նպաստող պայմանների առկայության դեպքում «առողջ մարմնով, բայց հիմար ուղեղով սերունդ կառաջանա»՝ գրում է Daily Mail-ը։

Փորձագետը կարծում է, որ չի կարելի երկարացնել կյանքի տևողությունը, քանի դեռ չի գտնվել դեմենցիան կանխելու որևէ միջոց։ Նրա խոսքով՝ 80-ն անց մարդու ուղեղը կորցնում է իր հնարավորությունների 10-15 տոկոսը։

Ջակատան նշում է, որ հնարավոր է՝ գոյություն ունի կենսաբանական ժամացույց, որի համաձայն՝ մարդը չի կարող ապրել 120 տարուց ավելի: