Իտալիայում իսկական խոհարարական սկանդալ է հասունանում

Իտալիայում խոհարարական սկանդալ է սկսվել։ Բոլոնիայի քաղաքապետ Վիրջինիո Մերոլան հանդես է եկել բոլոնեզե սպագետիի դեմ։ Նա պնդում է, որ իր քաղաքում նման ուտեստ չի ստեղծվել։

«Ավելի լավ է՝ մարդիկ իմանային, որ Բոլոնիայում ստեղծվել են տալյատելին, տորտելինին և լազանյան»,- ասել է նա։

Քաղաքական գործիչն արդեն սոցցանցերում հատուկ ֆլեշմոբ է սկսել, որպեսզի օգտատերերը ուղարկեն «կեղծ սպագետիի» լուսանկարներ։

Հիշեցնենք, որ 1982թ․ Իտալիայի խոհարարության ակադեմիան պաշտոնապես գրանցել է «ռագու բոլոնեզե» ուտեստը։ Ավանդաբար այդ սոուսը մատուցում են տալյատելիով, ոչ թե սպագետիով, ինչը սկսել են անել ողջ աշխարհում։