Հնդկաստանում առնետը թալանել է ոսկյա զարդերի խանութը

Հնդկաստանում զարդերի խանութի սեփականատերը, ադամանդյա ականջօղերը չգտնելով՝ կասկածել է աշխատակիցներին, հաղորդում է «Մոյա պլանետան»՝ հղում կատարելով UPI-ին:

Սակայն տեսախցիկները ցույց են տվել իսկական գողին. զարդերով լի փոքրիկ պայուսակը գողացել էր առնետը:

Ըստ տեսագրության՝ կենդանին թաքնվել է առաստաղի տակ. «հանցագործին» գտնել այդպես էլ չի հաջողվել: