Շվեդիայում «անբան մարդու» թափուր աշխատատեղ է հայտնվել՝ ամսական 2320 դոլար աշխատավարձով

Շվեդիայում, նկարիչներ Սայմոն Գոլդին և Յակոբ Սենեբին ցմահ աշխատանք են առաջարկում, որի դեպքում երբեք ոչինչ անել պետք չէ: Այս մասին հաղորդում է Public Art Agency Sweden-ը:

Նկարիչներն արդեն ստեղծել են «Հավերժական զբաղվածություն» հիմնադրամը՝ 650 հազար դոլար կապիտալով, որը դեռ աճելու է: Թափուր աշխատատեղի համար դիմողը պետք է «աշխատավայր» ժամանի Գետեբորգ քաղաքի կայարանում որոշակի ժամի և այն լքի «աշխատանքային օրվա ավարտից հետո»:

Ընդ որում, մարդը ինչով ասես կարող է զբաղվել: Փորձը նախատեսված է 120 տարվա համար, «թափուր աշխատատեղը» կարող է ցմահ զբաղեցնել մեկ մարդ, իսկ նրա հեռանալու դեպքում՝ փոխարինող կգտնեն: Նկարիչները բարձր վարձատրություն են առաջարկում, որպեսզի դիմորդը լրացուցիչ գումար վաստակելու անհրաժեշտություն չունենա, ինչպես նաև արձակուրդ և կենսաթոշակ: Աշխատատեղը կբացվի 2025-ին:

Նման ձևով Սայմոն Գոլդին և Յակոբ Սենեբին ուզում են քաղաքային լեգենդ կամ մեմ ստեղծել մի մարդու մասին, որին աշխատանք էին առաջարկել ոչինչ չանելու համար: