Մոնիկա Բելուչին հայտնվել է շիկահերի կերպարով

54-ամյա դերասանուհի Մոնիկա Բելուչին աշխարհի բոլոր տղամարդկանց և կանանց գեղեցկության չափանիշն է: Չնայած տարիքին, աստղը հաճախ է հանրությանը ներկայանում սեքսուալ կերպարներով, ինչպես նաև նկարահանվում է անկեղծ ֆոտոշարքերում: Օրինակ, վերջերս, Մոնիկա Բելուչին, համացանցը ցնցել էր լուսանկարով, որտեղ թափանցիկ զգեստով էր և առանց ներքնազգեստի:

Այս անգամ ևս դերասանուհին տպավորել է երկրպագուներին. հրապարակված լուսանկարում Մոնիկա Բելուչին կարճ սանրվածքով է և շիկահեր:

Օգտատերերից շատերը նեղսրտել են, որ դերասանուհին կտրել է իր շքեղ վարսերը և շիկահեր դարձել, բայց դա պարզապես կեղծծամ էր, որը Մոնիկա Բելուչին փորձել է նոր ֆոտոշարքի շրջանակում:

Ավելի վաղ Մոնիկա Բելուչին առաջին անգամ հանրության մեջ է հայտնվել իր երիտասարդ սիրելիի՝ 36-ամյա նկարիչ Նիկոլաս Լեֆեվրի հետ: Զույգը Փարիզում այցելել է Chanel-ի ցուցադրությանը: