Հիվանդ հայրը զոհել է իր կյանքը հանուն դստեր բուժման

Չինացին հրաժարվել է քաղցկեղի բուժումից, որպեսզի վճարի դստեր վիրահատության համար՝ տեղեկացնում է Asia One-ը։

2014թ․ տղամարդու մոտ թոքերի քաղցկեղ է ախտորոշվել, իսկ 2015թ․ նրա դստեր մոտ հայտնաբերել են լիմֆոմա՝ լիմֆատիկ հանգույցների չարորակ ուռուցք։ Ընտանիքը գումար չի ունեցել երկուսի բուժման համար, այդ պատճառով էլ հայրը որոշել է դադարեցնել իր բուժումը։ Նույն տարվա դեկտեմբերին նա մահացել է։

2015-2018թթ․ աղջիկը քիմիաթերապիայի 30 կուրս է անցել և մի քանի անգամ վիրահատվել։ Միևնույն ժամանակ 21-ամյա Սուն շարունակել է իր ուսումը։ Երկար ժամանակ նրա համակուրսեցիները տեղյակ չեն եղել աղջկա հիվանդության մասին։

Երբ Սուն խնդրել է մորը ակադեմիական արձակուրդ ձևակերպել վատառողջ լինելու պատճառով, նրա համակուրսեցիները միայն այդ ժամանակ են տեղեկացել աղջկա հիվանդության վերաբերյալ, նրանք 100 հազար յուան օգնություն են ցուցաբերել աղջկան հետագա բուժումը շարունակելու համար։ Այժմ աղջիկը ցողունային բջիջների փոխպատվաստման վիրահատության է պատրաստվում։