Հղիներին կտրականապես արգելվում է զբաղվել այս տնային գործերով

Ապագա մայրերը սովորաբար մեծ ցանկություն են ուենենում մինչև երեխայի ծնունդը տանը ամեն ինչ մաքրելու, սակայն չպետք է տարվել այդ գործով հատկապես հղիության վերջին շրջանում: Positive-ը առաջարկում է հղիության վերջին շրջանում խուսափել տնային այս վեց գործերից:

1. Լոգասենյակի մաքրում

Լոգասենյակի մաքրությունը նախատեսում է քիմիական միջոցների օգտագործում: Հղի կանայք չպիտի շնչեն թունավոր քիմիկատներ: Իսկ եթե այնուամենայնիվ, անհրաժեշտություն է ծագել լոգասենյակը մաքրելու, օգտագործեք բնական միջոցներ՝ կիտրոն, սոդա, քացախ: Կարելի է նաև որպես օդամաքրիչ օգտագործել եթերայուղեր:

2. Փոշեկուլ

Փոշեկուլով մաքրության արդյունքում դուք կարող եք ձեռք բերել իշիաս: Առանց այդ էլ հղի կանայք մեջքի ցավեր են ունենում, փոշեկուլ օգտագործելուց հետո մեջքի ցավերը կշատանան:

3. Լվացք

Վաղաժամ ծննդաբերության կամ արյան ճնշման կտրուկ բարձրացման հավանականությունը մեծանում է լվացք անելու արդյունքում: Կռանալ և զամբյուղ վերցնելը կծանրաբեռնի մեջքը: Խնդրեք որևէ մեկին անել դա ձեր փոխարեն:

4. Տնային կենդանիների խնամքը

Վտանգավոր քիմիկատների նման կատվի արտաթորանքը նույնպես շատ վտանգավոր է: Այն կարող է վարակներ փոխանցել նույնիսկ երեխային: Եթե ստիպված եք դուք մաքրել կեղտամանը, անպայման դիմակ հագեք և ձեռնոցներ դրեք:

5. Ծանրություն վերցնել

Ծանր իրեր մի՛ վերցրեք: Ձեր բժիշկը կասի, թե որքան ծանրություն է թույլատրվում վերցնել: Երեխայի մեծանալուն զուգընթաց՝ ձեր մեջքի վրա ծանրաբեռնվածությունն ավելանում է, պետք չէ լրացուցիչ ծանրաբեռնել այն: Իսկ եթե ստիպված եք դա անել, ուրեմն աշխատեք ոչ թե կռանալ ծանրությունը վերցնելիս, այլ նստել:

6. Առաստաղի և վարագույրների մաքրում

Հղի կանանց մոտ խախտվում է ծանրության կենտրոնը: Արդյունքում՝ դուք կարող եք ընկնել, եթե վեր ձգեք ձեր գլուխը: Երբեք մի՛ բարձրացեք աթոռի կամ աստիճանի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին