Հայտնի են վաղաժամ մահվան հանգեցնող մթերքները

ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները պարզել են, որ ձվի և խոլեստերինի բարձր պարունակությամբ այլ մթերքների հաճախակի օգտագործումը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման և վաղաժամ մահվան վտանգը: Այս մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրությունում:

Մասնագետները վերլուծել են 29615 մարդու մասնակցությամբ 6 ուսումնասիրությունների տվյալները: Կամավորները սննդամթերքի վերաբերյալ հարցաթերթիկներ են լրացրել, որից հետո նրանց առողջական վիճակին հետևել են 31 տարվա ընթացքում:

Պարզվել է, որ օրվա ընթացքում 300 միլիգրամ սննդային խոլեստերինի օգտագործումը կապված է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականության 17%-ի և վաղաժամ մահվան 18%-ի հետ: Դա կախված չէր հագեցած և այլ ճարպերի օգտագործման հետ:

Բացի դրանից, սննդաբաժնի մեջ շաբաթական 3-4 ձվի ներառումը նպաստել է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգի ավելացմանը 6 %-ով և վաղաժամ մահվանը՝ 8%-ով: Գիտնականների խոսքերով, մարդիկ պետք է խոլեստերինով հարուստ սննդամթերքների օգտագործման նվազագույն մակարդակ պահպանեն, ներառյալ ձուն և կարմիր միսը:

Այնուամենայնիվ, հետազոտողները խորհուրդ չեն տալիս ձվից և այլ մթերքներից լիովին հրաժարվել, քանի որ դրանք հարուստ են օրգանիզմի համար կարևոր տարրերով, այդ թվում ամինաթթուներ, երկաթ և խոլին (վիտամին B4):