7 հայտնի բրենդեր, որոնք մենք ողջ կյանքում սխալ ենք անվանել

Կան բազմաթիվ բառեր, որոնք տարբեր լեզուներով պետք է միանման հնչեն։ Բայց, մյուս կողմից, որոշ լեզուների առանձնահատկություններ բերում են նրան, որ անվանումը կամ անունը հարմարեցվում են այդ լեզվին՝ բարեհնչության համար կամ որևէ այլ պատճառով։

Positive-ի հետ միասին պարզենք, թե որ բրենդերի անվանումներն են, որ մենք նույնպես սխալ ենք արտասանում և տեղյակ էլ չենք այդ մասին։

Nike

Այս բրենդի անվանումն իրականում հունական հաղթանակի աստվածուհի Նիկիի անունն է։ Ինչը անգլերենում հնչում է որպես «Նայկի»։ Բայց չգիտես ինչում, ամբողջ աշխարհում, բացի ամերիկացիներից, բոլորն այս բառը սովորական կանոններով են կարդում, և սխալ է ստացվում։

Samsung

Ընկերության անվանումը թարգմանվում է որպես «երեք աստղ»։ Կորեացիների համար այս թիվը հատուկ մոգական նշանակություն ունի։ Ի դեպ, կորեերենով ճիշտ կլինի «Սամսոն» արտասանել։

Lamborghini

Չգիտես ինչու մենք «Լամբորջինի» ենք արտասանում և դա սխալ է։ Իտալերենի կանոններով, եթե G-ից հետո H է գրվում, դա պետք է Գ կարդացվի։ Ճիշտը «Լամբորգինի» արտասանելն է։

Porsche

Մարդկանց մեծ մասը գիտեն, որ ընկերության հիմնադրի անունը Ֆերդինանդ Պորշե է եղել, բայց միևնույն է շարունակում են նրա մեքենան «Պորշ» անվանել՝ հետևելով անգլերենի կանոններին։

Mercedes

Այստեղ արտասանության մեջ հաճախ հանդիպող սխալ է շեշտն է։ Ի սկզբանե Mercedes-ը կեղծանվան պես մի բան էր Daimler Motoren–ի նոր մոդելի մեքենաների համար և դրանք այդպես էին անվանում ավստրիացի դիպլոմատ Էմիլյա Էլինեկի դստեր՝ Մերսե՛դեսի պատվին, շեշտը երկրորդ վանկի վրա։

Xerox

Xerox կորպորացիան առաջատարն է տպագրության տեխնոլոգիաների և առաջինը պատճենահանման մեքենաների արտադրության ոլորտում։ Հենց սկզբից մենք բոլորս «քսերոքս» ենք արտասանել, սակայն անգլերենում բառասկզբի X–ը Զ է կարդացվում։ Հետևաբար ճիշտ անվանում է «Զիրոքս» է։

Levi's

Ընկերությունն ինքը մանրամասն ուսումնասիրել է այս հարցը և պարզել, որ անվանման երկու տարբերակն էլ հավասարաչափ ընդունված են։ Առաջին ջինսերի հեղինակի անունը Լևի էր, այստեղից էլ արտասանության «Լևիս» տարբերակը։ Սակայն անգլերենի կանոններով ճիշտ արտասանությունը «Լիվայզ»–ն է։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին