Սյուրռեալիստական կոլաժներ՝ բաղկացած ամենաանհավանական նկարներից

Պաղպաղակ և տրակտոր, ավտոմեքենա և եղունգի լաք. այս համադրությունները յուրաքանչյուրին տարօրինակ կթվան, սակայն ոչ Սթիվեն Մաքմեննամիի համար: Շատ տարիներ շարունակ նա զբաղվում է ամենաանհավանական կոլաժներ ստեղծելով:

Սթիվենն այնքան պրոֆեսիոնալ կերպով է միացնում տարբեր առարկաներ, որ հաճախ կարելի է մտածել, թե դրանք իսկապես մեկ նկար են կազմում: Շատերին կարող է թվալ, որ այսպիսի նկարներ ստեղծելն առանձնապես բարդ աշխատանք չէ, սակայն դա այդպես չէ: Նկարիչը պատմում է, որ դա բավականին բարդ գործընթաց է, որի հիմնական խնդիրն իրար համապատասխանող առարկաներ գտնելն է: