Այս 80-ամյա կինը վիզաժիստներից ավելի լավ է շպարվում. մեկ շաբաթվա ընթացքում նրա շպարվելու տեսանյութը ավելի քան մեկ միլիոն դիտում է հավաքել

Մենք բոլորս էլ բնականի կողմնակիցն ենք, սակայն շպարը անփոխարինելի դեր է խաղում յուրաքանչյուր կնոջ կյանքում։

Positive-ը ներկայացնում է 80–ամյա կնոջ տեսանյութը, որը մեկ շաբաթում միլիոնից ավել դիտում է հավաքել։ Տարեց կինն իրոք հրաշքներ է գործում. նա շպարվում է ցանկացած պրոֆեսիոնալ դիմահարդարից ավելի լավ։

Նա անպայման մաքրում է մաշկը, տոնային կրեմ է քսում և վրայից անգույն դիմափոշի, որի արդյունքում մաշկը չի փայլի։

Հետո նա ուրվագծում է շրթունքները և շրթներկ է քսում։

Հետո նա մատիտով հոնքերին ձև է տալիս և ներկում է դրանք հատուկ ստվերաներկի օգնությամբ։

Ահա և վերջին քայլերը և ամեն ինչ պատրաստ է։ Վերջում կեղծամ է դնում և զարդերն է կախում։

Իրոք որ, շպարով նա պարզապես հրաշալի տեսք ունի։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին