Գիտականորեն ապացուցված է. 10 երգ, որոնք երջանկացնում են մարդուն

Կազմվել է այն երգերի ցանկը, որոնք լսելիս մարդը երջանկության զգացողություն է ապրում։ Կոգնիտիվ նեյրոկենսաբանության ոլորտի գիտնական բժիշկ Ջեյքոբ Ջոլինջը կատարելագործել է այն բանաձևը, որը գնահատում է մարդուն երջանիկ դարձնելու երգի հնարավորությունը,– գրում է Vogue ամսագիրը։

Սա վառ ապացույցն է այն բանի, որ երաժշտությունը դրական ազդեցություն է գործում մարդու վրա։

Գիտնականը բանաձև է հայտնաբերել, որը գնահատում է երգի ազդեցության ուժը։ Նրա ուսումնասիրած երգերը գնահատվել են տարբեր ցուցանիշներով. արագություն (րոպեում առնվազն 150 հարված), խոսքերի պոզիտիվություն, մաժոր կամ մինոր տոնայնություն։

Այս հետազոտությունից հետո գիտնականը մեզ երջանկացնող տասը երգերից կազմված ցուցակ է կազմել, որոնք էլ այսօր ներկայացնում է Positive-ը։

1.Don't Stop Me Now (Queen)

2. Dancing Queen (Abba)

3. Good Vibrations (The Beach Boys)

4. Uptown Girl (Billie Joel)

5. Eye of the Tiger (Survivor)

6. I'm a Believer (The Monkeys)

7. Girls Just Wanna Have Fun (Cyndi Lauper)

8. Livin' on a Prayer (Jon Bon Jovi)

9. I Will Survive (Gloria Gaynor)

10. Walking on Sunshine (Katrina & The Waves)

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին