«Բոլոր ընկերներս ուզում են ինձ ամուսնացնել, որովհետև մարդիկ չեն դիմանում, երբ ինչ–որ մեկն իրեն շատ լավ է զգում». երգիծանքի վարպետ Միխայիլ Ժվանեցկիի ասույթները

Հայտնի երգիծաբան և գրող Միխայիլ Միխայիլովիչ Ժվանեցկիի արտահայտությունները վաղուց են աֆորիզմների վերածվել։ Նրան ցիտում են բոլորը՝ մեծից փոքր։

Այսօր Positive-ը ցանկանում է ձեզ հետ կիսվել նրա ամենավառ ու փշոտ ասույթներով։

♦ Երբեք մի չափազանցրու թշնամիներիդ հիմարությունն ու ընկերներիդ հավատարմությունը։

♦ Իսկական միայնությունն այն է, երբ ողջ գիշեր խոսում ես ինքդ քեզ հետ, բայց քեզ ոչ ոք չի հասկանում։

♦ Սիրել չես կարողանում, դե գնա ու ընկերություն արա։

♦ Բոլոր ընկերներս ուզում են ինձ ամուսնացնել, որովհետև մարդիկ չեն դիմանում, երբ ինչ–որ մեկն իրեն շատ լավ է զգում։

♦ Մտածելն այնքան դժվար է, դրա համար էլ շատերը նախընտրում են դատելը։

♦ Պարկեշտ մարդուն բացահայտելը հեշտ է, տեսնելով, թե նա ինչ անվարժ է ստորություն անում։

♦ Երբեք մի ամուսնացիր այն կնոջ հետ, ում հետ կարելի է ապրել, այլ ամուսնացիր նրա հետ, առանց որի անհնար է ապրել։

♦ Աղբի մեջ փորփրելը ամոթ չէ։ Ամոթ է դրանից երջանկանալը։

♦ Ես կարծում եմ, որ տղամարդը, որն ասում է՝ «սիրում եմ կանանց», պատմում է ինքն իր մասին։ Տղամարդը, որն ասում է «սիրում եմ կնոջը», պատմում է այդ կնոջ մասին։

♦ Եթե դու վիճում ես ապուշի հետ, ամենայն հավանականությամբ նա էլ նույնն է անում։

♦ Ավելի լավ է լռելն ու հիմար երևալը, քան խոսելն ու բոլոր կասկածները ցրելը։

♦ Իմաստությունը միշտ չէ, որ գալիս է տարիքի հետ։ Երբեմն տարիքը միայնակ է գալիս։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին