7 հետաքրքիր խորամանկություն մրգերի և բանջարեղենի մասին, որոնց մասին դուք հաստատ չգիտեիք

Երբևէ մտածե՞լ եք, որ նարինջ մաքրող և ձեռքերը չկեղտոտող մարդը կարծես հրաշագործ լինի։ Իսկ բալի և կեռասի սեզոնին, երբ ցանկանում ես կորիզահան անել դրանք, իսկ ձեռքիդ տակ չկա համապատասխան սարքը, անմիջապես խուճապի ենք մատնվում։

Positive-ը 7 օգտակար հնարք է ներկայացնում, որոնք կօգնեն ձեզ տարվա ցանկացած եղանակին։

Խնձոր

Եթե խնձորը շերտերի բաժանեք ոչ թե երկայնքով, այլ լայնքով, կկարողանաք այն պաշտպանել օքսիդացումից։ Խնձորի մնացած կեսերն իրար միացրեք ռեզինով, և այն ավելի երկար կպահպանի թարմ տեսքը։

Ելակ

Ելակը կոկտեյլի ձողիկի վրա անցկացրեք, ինչպես շամփուրի վրա, և հեշտությամբ կմաքրեք դրանց «պոչերը»։

Կիվի

Կտրեք կիվիի ծայրերից, իսկ հետո թեյի գդալը մտցրեք կեղևի տակ։ Միջուկը հեշտությամբ կառանձնանա կեղևից։

Բանան

Ցավոք բանանները շուտ փչանալու հատկություն ունեն։ Այդ պահը հետաձգելու համար փորձեք պոչի մասից դրանք կապել պոլիէթիլենային տոպրակով։ Իրոք օգնում է։

Նարինջ

Պարզվում է չկա ավելի պարզ բան, քան նարինջ մաքրելն է։ Կտրեք մրգի վերևի և ներքևի հատվածները, դանակը դրեք սպիտակ գծի ուղղությամբ և կտրեք դեպի ներքև։ Հիմա բացեք նարինջը և բոլոր բլթակները գեղեցիկ ձեր առջև կհայտնվեն։

Բալ

Վերցրեք կրեմով տորթ զարդարելու գլխիկը, սուր մասով սեղմեք բալի պոչի կողմից, ինչպես ցույց է տրված նկարում։

Մանգո

Մանգոյի միջուկը կտրելը շատ հեշտ կլինի, եթե սովորական ապակե բաժակ օգտագործեք։ Սեղմեք մրգի մսային մասին և պատրաստ է։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին