Պատրաստվում ենք Զատիկին. 3 անձեռոցիկը, ձվերը և օսլան կօգնեն հրաշք արարել

Շուտով գարնան ամենագեղեցիկ ու սպասված տոնն է՝ Զատիկը։ Եթե ցանկանում եք այն առանձնահատուկ գեղեցիկ տոնել և ոչ սովորական ներկված ձվերով, ապա այս գաղափարը հենց ձեզ համար է։

Զատիկի ձվերը դեկուպաժ տեխնիկայով զարդարելու համար հատուկ հմտություններ պետք չեն։ Առաջին հերթին պետք է պատրաստել անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները։

Բացի խաշած սպիտակ ձվերից, մեզ անհրաժեշտ կլինեն.

  • 2 ճ.գ. օսլա
  • Ջուր
  • Նկարով անձեռոցիկ
  • Վրձին
  • Սննդային ներկանյութ՝ ոսկեգույն և արծաթագույն

Գործողությունների հերթականությունը հետևյալն է.

  • Ընտրում ենք փոքր, գեղեցիկ նկարով անձեռոցիկներ և առանձնացնում ենք վերևի շերտը։

  • Կտրում ենք նկարի անհրաժեշտ տարրերը։
  • Վրձինը թաթախում ենք ջրի մեջ և դրա օգնությամբ նկարը դնում ենք ձվի վրա։
  • Հնարավորինս զգույշ հարթեցնում ենք նկարը։

  • 40 մլ ջուրը և մի քիչ օսլան խառնում ենք և տաքացնում՝ անընդհատ խառնելով։
  • Ստացված խառնուրդը քսեք ձվի վրա և դրեք չորանալու։
  • Քառորդ ժամից քսեք դեկորատիվ շերտը՝ օսլայի խառնուրդի մեջ խառնելով։

  • Ձեր դեկուպաժային ձվերը չորացրեք ցանցի վրա։

Արվեստի իսկական գործերը պատրաստ են, որոնք կարող եք նվիրել ձեր մտերիմներին, կամ դրանցով զարդարեք ձեր տոնական սեղանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին