Հոգեբանական թեստ․ ի՞նչ գույն ունի Ձեր անունը

Ի՞նչ գույն ունի ձեր անունը
Իսկ ի՞նչ ասել է թե անունն ունի գույն. անունի գույնը կարելի է պարզել հոգեբանական բավական հասարակ մի հնարի միջոցով, երբ անձը փակում է աչքերը ,մտքում մի քանի անգամ կրկնում իր անունը և որևէ գույնի հետ այն կապում, հետաքրքիր է, որ այս մեթոդը հաճախ կիրառում են մտերիմ մարդիկ կամ սիրահար զույգերը՝ ստուգելու համար, թե որքան են համապատասխանում միմյանց։

Կարմիր

Կարմիրն էներգիայի, կրքի, ցանկության, ֆիզիկական ակտիվության եւ ուժի, վճռականության ու հստակության գույն է: Մարդիկ, ում անուններն ասոցացվում են կարմիր գույնի հետ, շփվող են, սիրում են աղմկոտ միջավայր, սակայն հեշտ են բարկանում եւ յուրաքանչյուր քննարկում վերածում են բանավեճի: Նրանք անկանխատեսելի են, իշխող, երբեմն տանը բռնապետ են լինում:

Վարդագույն

Վարդագույնը լավատեսության գույն է: Վարդագույն անունով մարդիկ հանգիստ են, զուսպ: Այս մարդիկ կայացած են ու անկախ, ոչ ոքից ոչինչ չեն սպասում եւ փորձում են ոչ ոքի պարտական չլինել: Նրանցից հազվադեպ կարելի է կտրուկ խոսքեր լսել, թեեւ մտերիմ մարդկանց հետ նրանք կարող են իրենց ազատություն տալ: Կանայք հակված են կարեկցանքի, սիրո ու պատկառանքի: Տղամարդիկ չեն հանդուրժում անարդարությունը, բողոքում են ստի ու կեղծիքի դեմ, բայց երբեմն սկսած գործն ավարտին չեն հասցնում:

Նարնջագույն

Նարնջագույնն արտացոլում է ստեղծագործական ակտիվություն, պատկառանք, ինքնավստահություն: Այդ մարդիկ պատասխանատու են, կայացրած որոշումների մեջ՝ վճռական: Նրանք ուժեղ անհատականություններ են, շրջապատին գրավում են կյանքի հանդեպ իրենց դրական տրամադրվածությամբ: Բայց երբեմն չափից շատ զգացմունքային են եւ ոչ միշտ է, որ զուսպ են:

Դեղին

Դեղինը ինտելեկտի, ռացիոնալության, տրամաբանական ու վերլուծական մտածողության գույն է: Դեղին անունով մարդիկ բնավորությամբ կայուն են, պրակտիկ, ձգտում են ճշգրիտ գիտությունների ու բնագիտության: Եթե անգամ հումանիտար կրթություն են ստանում, հաճախ իրենց կոչումը գտնում են տնտեսության, մաթեմատիկայի, ֆիզիկայի ու բժշկության մեջ:

Կանաչ

Սա ներդաշնակության, կայունության եւ ոգու ամրության գույն է: Կանաչ անուն ունեցողները սրտանց, արձագանքող, բարի են, սիրում են բնությունը: Նրանք փորձում են բոլորին օգնել: Նրանք շատ չարակամներ ունեն, որոնց «կանաչները» փորձում են չնկատել: Նրանք չեն վախենում դժվարություններից, հեշտությամբ են ռիսկի դիմում, կարողանում են հարմարվել ցանկացած իրավիճակի: Նրանք շատ սրամիտ են, նրանց հետ միշտ հետաքրքիր է, թեեւ բարդ է: Այդպիսի մարդիկ զգայուն են ու խոցելի, նրանց կարելի է նույնիսկ պարզ անտարբերությամբ վիրավորել:

Կապույտ

Կապույտը հանգստության, իմաստության գույն է: Այն մարդիկ, ում անունները համապատասխանում են այս գույնին, զգայուն են, անկեղծ, հանգիստ ու հավասարակշռված, հավատարիմ իրենց ընկերներին ու իրենց սկզբունքներին: Տաղանդավոր են, կայուն, հիմնարար, պրակտիկ, բայց զգացմունքներն արտահայտելու հարցում փակ են, զուսպ: Երբեմն անվստահության, պահանջկոտության եւ խստության համար դժվարանում են մտերմանալ մարդկանց հետ: Հաճախ գուշակության ու բուժելու տաղանդ են ունենում:

Մանուշակագույն

Այս մարդիկ զգայուն են, սիրառատ: Նրանք հոգեւոր աճի մեծ հնարավորություն ունեն, կարող են խորամուխ լինել մարդկային էության մեջ: Կանայք հավատարիմ են, կարող են ամուսնանալ խեղճ, բոլորի կողմից մերժված տղամարդու հետ եւ նրա մեջ հավատ առաջացնել: Տղամարդիկ շատ խոցելի են, փոքր-ինչ եսասեր, ինքնասիրահարված:

Յասամանագույն

Այդպիսի մարդիկ շատ փակ են, չեն վստահում, քիչ են խոսում ու համբերատար են: Նրանք կյանքում շատ դժվարությունների են հանդիպում, բայց այդ նրանց դաժան չի դարձնում: Նրանք արձագանքող են ու մասնակից, ուրախ են օգնել բոլոր նրանց, ովքեր արժանանում են իրենց վստահությանը: Հակված են դեպրեսիայի, բայց կարողանում են դուրս գալ այդ իրավիճկաից, չեն բարկանում ճակատագրի վրա, լավատեսությունը չեն կորցնում:

Սեւ եւ դարչնագույն

Այս մարդկանց բնավորությունը պարզ չէ: Նրանք հակասական ու անհավասարակշռված են: Աշխատասեր են, բարեհոգի, սիրում են կենդանիներին: Սակայն ինքնահավան ու ինքնասիրահարված են, չեն լսում ուրիշների կարծիքը, հաճախ յուրովի են գործում: Բարկության պահին կարող են վերացնել այն ամենը, ինչ հանդիպում է ճանապարհին: Հաճախ դաժան են լինում: Իրականում այս մարդիկ մարդկային ջերմության, ուշադրության կարիք ունեն:

Մոխրագույն

Սա անվստահության, անորոշության գույն է: Մոխրագույն անուն ունեցողները հակասական են, համառ, ազդեցության տակ չեն ընկնում, նրանց դժվար է համոզել: Չեն հաշտվում անարդարության հետ, կեղծիք չեն ընդունում: Մտերիմներին ինքնամոռաց նվիրված են:

Սպիտակ

Մաքրության ու անմեղության, շիտակության ու պարզության խորհրդանիշ: Սպիտակ գույնը մարդկանց իմաստուն է դարձնում, անկեղծ, ինքնավստահ: Այս գույնի անուն ունեցողները նպատակասլաց են, տաղանդավոր, քաղաքակիրթ ու նրբանկատ: