Մենք պարզել ենք, թե ինչն է նորաձև եղել ձեր ծնված տարում. հետաքրքիր է, դուք դա երբևէ կրե՞լ եք

Նորաձևությունը անկանխատեսելի երևույթ է։ Ամեն սեզոն և ամեն տարի իրենց կանոններն են թելադրում և դրա հոսանքին դիմադրելն այնքան էլ հեշտ չէ։

Positive-ը որոշել է ստեղծել տարբեր տարիներին նորաձև եղած հագուստի հիթ–շքերթը։

1960-ականներ

Այս տասնամյակի սկիզբն ու վերջը իսկական հակապատկերն էին. կոնսերվատիվ զսպվածություն և վառ երևակայություն։ Սա փորձարկումների շրջանն էր։

1960 — Կոստյում և զգեստ առանց օձիքի

1961 — քառակուսի քթով, ցածրակրունկ կոշիկներ

1962 — երկարավուն վերարկու

1963 — անթև զգեստ, գլխաշոր

1964 — մազերի ժապավեն

1965 — երկրաչափական պրինտեր

1966 — ապլիկացիա և արտասովոր պրինտեր

1967 — մինի–կիսաշրջազգեստ և բարձր երկարաճիտ կոշիկներ

1968 — Կարճոտ տաբատներ

1969 — սվիտեր–զգեստներ, տրիկոտաժից զգեստներ

1970-ականներ

70-ականների սկզբի նորաձևությունը քիչ բանով է տարբերվել 60-ականներից, սակայն զգալիորեն ավելի վառ է եղել։ 70-ականների վերջերին երանգներն ավելի խամրեցին։ Սևը, սպիտակն ու մոխրագույնը կրկին ամենապահանջված գույները դարձան։

1970 — պոնչո

1971 — կարճ շորտեր

1972 — սվիտեր

1973 — տրիկոտաժ և գործած իրեր

1974 — պրինտերով և գրություններով մարզաշապիկներ

1975 — տանկետկայի վրա կոշիկներ

1976 — տյուրբան

1977 — շարֆ

1978 — թոփ, ձեռնոցներ

1979 — կաշվե երկարաճիտ կոշիկներ

1980-ականներ

1980-ականներն իրոք ստեղծագործական դարաշրջան էին։ Մոդելյորները փորձում էին ստեղծել ապագան, սակայն նրանցից ոմանք ոգեշնչվում էին անցյալով։ Օրինակ, 1983 թվականից հետո 1950-ականների նորաձևության վերադարձի շրջանն էր, հատկապես զգալի էր դա կանանց զգեստների դեպքում։

1980 — թավշամահուդ (վելյուր) և թավիշ

1981 — բրիջեր, շորտեր, բերմուդներ

1982 — գործնական կոստյում, միդի կիսաշրջազգեստ

1983 — տձև օվերսայզ

1984 — սպորտային բաճկոն

1985 — ուսադիրներով հագուստ

1986 — երկար բրդյա վերարկու

1987 — մինի կիսաշրջազգեստ

1988 — պերճ շրջազգեստ

1989 — կենդանիների կաշվի նմանությամբ պրինտեր

1990-ականներ

Այս տասնամյակի սկզբին գնորդները հիմնական գումար էին ծախսումայն իրերի վրա, որոնք դեռ երկար ժամանակ նորաձև էին մնալու։ Այս ընթացքում կրկին պահանջված դարձան դերձակի ծառայությունները։ Իսկ տասնամյակի վերջում մարդիկ կրկին սկսեցին գլամուրային հագուստ և պարագաներ փնտրել և ընտրել։

1990 — ժակետ, կարճ վերարկու

1991 — տղամարդու ոճի կոստյում

1992 — ջինսի բաճկոն, շորտեր

1993 — երկար, մարմինը գրկող սև զգեստ

1994 — ատլասից զգեստ

1995 — լայն բաճկոն, ազատ մարզաշապիկ

1996 — բերետ

1997 — տաբատ–կիսաշրջազգեստ, մորթիով պայուսակ

1998 — մարմինը գրկող ուսակապերով թոփ, շապիկ

1999 — դեկորով ջինսեր

2000-ականներ

Աճող գլոբալիզացիայի շնորհիվ նորաձևությունը տարբեր ավանդույթների և մշակույթների իսկական խառնուրդ դարձավ, որոնք հրաշալի կերպով համադրվում էին իրար հետ։

2000 — կարճ թոփ

2001 — խոշոր օղակաձև օղեր, լայն ջինսեր

2002 — լայն գոտի

2003 — կեպի

2004 — ցածր նստող ջինսեր, բոլերո

2005 — գնչուական կիսաշրջազգեստ, ունտեր

2006 — ժիլետ, նեղ շորտեր

2007 — մեծ արևապաշտպան ակնոցներ

2008 — կաշվե լեգինսներ

2009 — բանդաժային զգեստ

2010 — ուգգի

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին