«Մանկական ձայնը» հեռուստանախագծում Արցախից Միշան անցել է եզրափակիչ

Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Մանկական ձայնը» հեռուստանախագծում Արցախից Միշան՝ Միքայել Գրիգորյանը, Վալերի Միլաձեի խմբում անցել է եզրափակիչ: Միշան հանդես է եկել թիմակիցներ Ժան Մակիմի ու Անդրեյ Կալաշովի հետ։ Նրանք կատարել են «Imagine Dragons» խմբի «Believer» ստեղծագործությունը։ Միշան կատարել է նաև Բրունու Մարսի «Versace on the Floor» երգը:

Միշա Գրիգորյանն «Արցախի ձայներ» խմբի անդամ է։ Նա 2016թ.–ին ներկայացրել է Հայաստանը «Մանկական նոր ալիք» նախագծում, որտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը, 2017թ.–ին նա ներկայացրել է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» ու զբաղեցրել 6–րդ հորիզոնականը: