Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին վկայող «անմեղ» ախտանշաններ

Արյան մեջ շաքարի մակարդակի նկատմամբ ուշադրությունը կարևոր է բոլորի համար, հատկապես նրանց համար, ովքեր շաքարախտի կասկածներ ունեն։

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը (հիպերգլիկեմիան) կարող է բերել նյարդերի, արյունատար անոթների, ներքին օրգանների ախտահարման։ Նման զարգացում թույլ չտալու համար պետք է թույլ չտալ, որ շաքարը բարձրանա, իսկ դա նշանակում է, որ պետք է ուշադիր լինել առաջին նախանշանների նկատմամբ։ Իսկ թե որոնք են դրանք, պարզենք Positive-ի հետ միասին։

Լինում է այնպես, որ շաքարի մակարդակը սովորականից ավելի բարձր է լինում, սակայն դեռևս չի հասել այն մակարդակին, երբ կարելի է մարդու մոտ շաքարախտի զարգացում ախտորոշել։ Այսպիսի վիճակը կոչվում է նախաշաքարախտային։ Սովորաբար այն նշաններ չի ունենում։

Առողջ սննդի, ֆիզիկական ակտիվության, նորմալ քաշը պահպանելու շնորհիվ կարելի է շաքարը կարգավորել՝ չհասցնելով այն երկրորդ կարգի շաքարախտի։

Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման նշանները հետևյալը կարող են լինել.

• Հոգնածության զգացողություն,

• Մշուշոտ տեսողություն,

• Գլխացավ,

• Հաճախակի միզում,

• Ծարավ,

• Բերանի չորություն,

• Դժվար կենտրոնացում,

• Սովի զգացողություն,

• Փորացավեր,

• Մաշկի մգեցում վզի, արմունկների, հոդերի շրջանում։

• Օրգանիզմի հակվածություն երկար ձգվող բորբոքային պրոցեսների նկատմամբ,

• Պայմանական–պաթոգենային ֆլորայի աճ (կանդիդոզ), վերքերի երկարատև լավացում, դրանց թարախակալելու հակվածություն։

• Մաշկի զգայունության նվազում, այդ թվում՝ ցավային։

Քանի որ շաքարի մակարդակի բարձրացումը արյան մեջ կարող է կապված լինել սննդի որոշակի շեղումների և ընդհանուր առմամբ կենսակերպի հետ, ապա պետք է ուշադրություն դարձնել դրանց։

Ամենահաճախ հանդիպող պատճառներից են.

• Ածխաջրերով հարուստ սննդի օգտագործումը,

• Վարակիչ հիվանդությունների առկայությունը,

• Սթրեսային վիճակը,

• Սակավաշարժ կենսակերպը,

• Ավելորդ քաշը, հատկապես գոտկատեղի,

• Ժառանգականությունը,

• 45-ից բարձր տարիքը։

Անպայման բժշկի դիմեք, եթե ձեզ մոտ նկատել եք այս ախտանշաններից մի քանիսը։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին