Ձեր բնավորությունը կարելի է պարզել ըստ ձեր բռունցքի ձևի

Առաջարկում ենք ձեզ մեկ րոպե տրամադրել և Positive-ի հետ միասին անցնել այս պարզ թեստը, որը կօգնի ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ։

Հենց հիմա առանց մտածելու բռունցք արեք և ուշադիր նայեք, թե անհատի երեք տիպերից որին եք դուք պատկանում։

1. Բութ մատը դեպի վեր է ուղղված

Եթե ձեր բռունցքը հենց այսպիսին է, ուրեմն դուք փափուկ մարդ եք։ Դուք զգայուն եք, կարեկցող և ուշադիր։ դուք ընկերասեր մարդ եք, որի հետ շատ հեշտ է շփվելը։ Դուք կազմակերպված եք, ինտրովերտ եք, բայց ոչ միայնակ։ Ձեր նշանաբանն է « Դանդաղ քայլերով հեռուն կգնաս»։ Դուք պարծենկոտ չեք, սիրում եք լռությունն ու հանգստությունը։

2. Բութ մատը մյուսների նկատմամբ լայնքով է դրված

Դուք նպատակասլավ և հավակնոտ մարդ եք։ Ձեր նպատակասլացությունը ձեզ առաջ է մղում, դուք թաքցնում եք սակայն ձեր երազանքները և ոչ ոքի չեք վստահում։ Դուք իրատես եք և ամուր կանգնած եք ոտքերի վրա, դուք պրակտիկ եք և երբեմն հաշվենկատ։ Դուք լավ գիտեք, թե ինչ եք կյանքից ուզում։ Դուք հավատարիմ եք, վստահելի և լուրջ։

3. Բութ մատը թաքնված է

Եթե դուք բութ մատը թաքցնում եք բռունցքի մեջ, դա ցույց է տալիս, որ դուք ինտրովերտ եք։ Դու միայնակ եք ձեր սեփական ցանկությամբ և շատ նեղ շրջապատ ունեք։ Ուրիշների մեջ ձեզ գրավում է ազնվությունն ու շիտակությունը։ Դուք չեք սիրում անիմաստ ժամանակ անցկացնել և կողմ եք բովանդակալից զրույցներին միայն։ Երբ մարդիկ խառնվում են ձեր ներքին կյանքին, դուք նյարդայնանում եք։ Դուք հաճախ եք սխալվում մարդկանց հարցում։ Ավելի լավ է մեկ քայլ հետ անեք, որպեսզի դատեք նրանց, կամ ընդհանրապես չդատեք;

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին