Նորապսակները դեմ գնացին բոլոր ավանդույթներին և կազմակերպեցին իրենց երազանքի հարսանիքը. նման բան դեռ չեք տեսել

Այս զույգի հարսանիքը նրանց հանրահայտ դարձրեց, գրում է znaj.ua-ն։

Ջեսսի և Օդրի երիտասարդ զույգը որոշել են իրենց ամուսնության արարողությունը արտասովոր դարձնել և խնդրել են կանանց հարսանիքին գալ իրենց հին հարսանյաց զգեստներով:

Հարսը, ավանդական սպիտակի փոխարեն, բաց կապույտ զգեստով էր, որը հիշեցնում էր Էլսային՝ «Սառցե սիրտ» մուլտֆիլմից:

Բայց սա դեռ ամենը չէ: Փեսան և ընկերները կրում են գլխանոցով հարմարավետ վերնազգեստ. ո՞ւմ է հաճելի սմոքինգ հագնելը։

Ծաղկաթերթիկները սփռում էին ոչ թե աղջիկները, այլ նորապսակների մայրերը:

Սրանով Ջեսսին և Օդրին ուզում էին ցույց տալ, թե ինչն է իսկապես կարևոր հարաբերություններում:

Սովորական սեղանների փոխարեն զույգը հյուրերի համար խորտիկներով սեղան բացեց, ինչպես կինոթատրոնում: Հարսանիքին հայտնի ֆիլմերից երաժշտություններ էին նվագում, իսկ հյուրերը կարող էին ատրակցիոն կամ համակարգչային այլ խաղեր խաղալ:

Արարողությանը հետևեց ուրախ կառնավալը: