Որտեղ է Շեքսպիրը գրել «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը

Բրիտանացի պատմաբան Ջեֆրի Մարշը հայտարարել է, որ կարողացել է հայտնաբերել կոնկրետ այն վայրը Լոնդոնում, որտեղ ամերիկացի գրող և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրն աշխատել է «Ռոմեո և Ջուլիետ» պիեսի վրա։

Նախկինում համարվում էր որ Շեքսպիրը 1597-98 թթ. ապրել է ներկայիս Լիվերպուլ-սթրիթ երկաթուղային կայարանի շրջանում։ Բայց Մարշը պարզել է, որ իրականում դրամատուրգն ապրել է Գրեյթ Սանտ-Հելենս փողոցի համար 35 տանը։ Այս փողոցը Սիթի կենտրոնական փողոցից տանում է դեպի ոչ մեծ եկեղեցի։

Պատմաբանի խոսքով, այդ վայրը զգալիորեն ազդել է գրողի ստեղծագործական գործունեության վրա։ Մարշը նշել է, որ Շեքսպիրն ապրել է հարուստ թաղամասում տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց հարևանությամբ։ Դա, իր հերթին, բարձրացրել է Շեքսպիրի սոցիալական կարգավիճակը և թույլ է տվել շփվել մարդկանց հետ, որոնք կապ են ունեցել ամբողջ Եվրոպայի հետ։