Սարսափելի փաստեր աշխարհի ամենավտանգավոր աղանդների մասին

«Սեկտա» բառը նշանակում է այնպիսի մարդկանց հոգևոր համայնք, որոնք նոր հավատք են ձեռք բերել՝ մերժելով եկեղեցու կանոններն ու օրենքները : Որպես կանոն սեկտայի կամ աղանդի անդամ դարձած մարդիկ մեկուսանում են հասարակությունից և անվերապահորեն կատարում իրենց առաջնորդի կարգադրությունները :

Ըստ հոգեբանների՝ աղանդների ազդեցության տակ առավել հաճախ ընկնում են այն մարդիկ, որոնք անցումային շրջանում են գտնվում : Դրանք կարող են լինել ամուսնալուծված զույգեր, դեռահասներ կամ մարդիկ, որոնք լքել են հարազատ քաղաքը և օտար ափեր գնացել :

Աշխարհի ամենավտանգավոր աղանդների մասին արտասովոր փաստերը վկայում են այն մասին, որ կրոնական գաղտնի կազմակերպությունների անդամների թիվն ամեն տարի աճում է գրեթե միլիոնով : Ամենասարսափելին այն է, որ դրանց 70%-ը մինչև 30 տարեկան երիտասարդներն են :

Աղանդավորին կարելի է համեմատել թմրամոլի հետ, որը գտնվում է որոշակի շրջապատում և մեկուսացված է իրական հասարակությունից : Սակայն եթե թմրամոլը հնարավորություն ունի բուժվելու, ապա աղանդից կախվածությունը շատ ավելի ուժեղ է յուրաքանչյուր տեսակի դեղաբանական միջոցից :

Վերջերս գիտնականներն ու հետազոտողները պարզել են, որ աղանդավորների 95%-ի մոտ ամբողջությամբ խեղաթյուրված է հոգեկան աշխարհը : Մեկ տարի նման կազմակերպությունում գտնվելուց հետո մարդը դադարում է ունակ լինել ընդունել պարզագույն որոշումներ, ռացիոնալ մտածել, օբյեկտիվ գնահատական տալ իրավիճակին :

«Ամենավտանգավոր աղանդներն աշխարհում» ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Ազգերի տաճարը», որը ղեկավարում էր քարոզիչ Ջիմ Ջոնսը : Պաշտոնական փաստաթղթերում սոցիալիզմի տարրեր պարունակող կոոպերատիվ համայնքը հաշվառվում է որպես «գյուղատնտեսական և բժշկական կոոպերատիվ» : 1978 թ. նոյեմբերի 18-ին այս աղանդի 1000 անդամներ ուղևորվեցին Գայանյի ջունգլիներ և զանգվածային ինքնասպանություն կատարեցին : «Ազգերի տաճար» աղանդի անդամներին ենթարկեցնելու համար առաջնորդ Ջիմ Ջոնսը մշտապես սպառնում էր նրանց, վիրավորում էր և ֆիզիկական բռնություն գործադրում : Թե ինչն էր պատճառ հանդիսացել զանգավածային ինքնասպանության, անհայտ է մինչ օրս : Ըստ որոշակի տվյալների՝ անդամները նման արարք են գործել՝ կալիումից ցիանիդ խմելով, երբ իմացել են, որ ԱՄՆ իշխանությունները մտադրված են դադարեցնելու աղանդի գործունեությունը : Կա նաև վարկած, ըստ որի «Ազգերի տաճար» աղանդի ուսուցիչը ՀԴԲ լրտես էր և մասնակցում էր հանրության գիտակցությունը վերահսկելու վերաբերյալ փորձի : 909 զոհերից 270-ը անչափահասներ էին :

Մեր ցանկում հաջորդը «Դրախտի դարպասներ» աղանդն է, որը հիմնվել է ԱՄՆ-ում 1975 թ. : 1997 թ. աղանդի առաջնորդներին հաջողվեց 39 աղանդավորների համոզել, որ Երկիրն անպայմանորեն բախվելու է Հեյլա-Բոպա կոչվող երկնաքարին, և վերջիններս ինքնասպանություն գործեցին : Մարդիկ հավատացել էին, որ մահից հետո նրանց հոգիները լքելու են մարմինը և տիեզզերանավով մեծ ճամփորդության են գնալու : Բոլոր մասնակիցները պետք է մոռանային իրենց ընտանիքների մասին : Երբեմն անդամներին արգելում էին անգամ միմյանց հետ խոսել, և նրանք հաղորդակցվում էին միայն նամակների միջոցով : Զանգվածային ինքնասպանություն գործելուց առաջ «Դրախտի դարպասներ» աղանդի անդամների համար սահմանափակված էր սննդի օգտագործումը. նրանք միայն կիտրոնի հյութ էին օգտագործում՝ նման կերպ «մաքրելով» մարմինն ու հոգին :

«Ամենավտանգավոր աղանդներն աշխարհում» ցանկում է հայտնվել նաև 90-ականների «Սպիտակ եղբայրություն» աղանդը : «Յուսմալոս» կրոնական շարժումը հիմնվել է 1990 թ. գիտնական կիբերնետիկոս Յուրի Կրիվոնոգովի կողմից, ով սիրում էր արևելյան կրոններն ու էքստրասենս-լրագրող Մարինա Ցվիգունին : Ըստ որոշ աղբյուրների՝ «Սպիտակ եղբայրության» առաջնորդները հոգեբանական բռնության մեթոդներ էին կիրառում զանգվածներին ղեկավարելու համար, որոնք աշխատում էին ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեում : 1993 թ. նոյեմբերի 10-ին «Յուսմալոս» շարժման 100 մասնակից իրենց առաջնորդների հետ միասին այցելեցին Կիևի Սոֆյայի տաճար՝ այն գրավելու և աղոթք անցկացնելու համար : Առաջնորդ Յուրի Կրիվոնոգովը նոր կողպեքներ էր ստեղծել, որոնց միջոցով նրանք որոշել էին փակվել տաճարում և զանգվածային ինքնահրկիզում կազմակերպել : Շնորհիվ ոստիկանության օպերատիվ գործողությունների՝ հնարավոր եղավ աղանդավորներին կանգնեցնել : Մարինա Ցվիգունը 4 տարի ընդհանուր ռեժիմի ենթարկվեց, իսկ նրա հանցակիցները՝ Վիտալի Կովալչուկն ու Յուրի Կրիվոնոգովը՝ 7 տարի հատուկ ռեժիմի : 2013 թ. ուկրաինական ԶԼՄ-ոում լուրեր տարածվեցին, որ Ցվիգունը վերականգնել է «Սպիտակ եղբայրությունը» Ուկրաինայում և նոր անդամներ է հավաքագրում :