Իսկ դուք ճանանչեցի՞ք․ 16-ամյա Մելանիա Թրամփի հազվագյուտ լուսանկարները նրա մոդելավորման կարիերայի սկզբում

Մինչ ԱՄՆ-ի առաջին տիկին դառնալը, Մելանիա Թրամփը, Քնաուսի հայրական ազգանուն, մոդել դառնալու երկար ճանապարհ է անցել: Մոդելավորման կարիերան նա սկսեց դեռահաս հասակում իր հայրենի Սլովենիայում: Այսօր, նայելով իր առաջին լուսանկարներին, դժվար է ճանաչել այն գեղեցկուհուն, որը նա հետագայում դարձավ:

Մելանիան ընդամենը 16 տարեկան էր, երբ իրեն նկատեց հայտնի սլովենացի լուսանկարիչ Սթեն Ջերկոն: Նա սպասում էր իր ընկերոջը, երբ նա տեսավ մի գեղեցիկ երիտասարդ աղջկա: Դա 1987 թ. Հունվարին էր:


«Իմ պրոֆեսիոնալ լուսանկարիչի աչքը միշտ փնտրում է նոր աղջկա նկարահանման, նորաձեւության, գովազդի համար, այնպես որ ես անմիջապես նկատեցի այս բարձրահասակ, գրավիչ, գեղեցիկ կազմվածքով եւ երկար ոտքերով աղջկան», - հիշում է Ժերկոն:

Լուսանկարիչը հրավիրեց նրան իր ստուդիա նկարահանման համար:

Նկարները դուրս եկան «շատ խոստումնալից»: Այդ նկարներից Մելանիան կազմեց իր առաջին պորտֆոլիոն, որով նա գնաց նվաճելու աշխարհը:

Երբ լուսանկարչի ընկերները տեսան լուսանկարները, անմիջապես կապնվեցին աղջկա հետ: 1987 թվականի աշնանը Մելանիան ավարտեց մոդելների դպրոցը եւ սկսեց աշխատել նորաձեւության ամսագրերի համար։

Այդ ժամանակ Մելանիա Կնաուսը սովորում էր Լյուբլյանայի համալսարանի ճարտարապետության եւ դիզայնի ֆակուլտետում, սակայն առաջին դասից հետո նա թողել էց իր ուսումը, ընտրելով մոդելային կարիերան:

Շուտով Մելանիան հրավիրվեց աշխատելու Միլան եւ Փարիզ, եւ միայն 1996 թ.-ին նա մեկնեց Նյու Յորք, որտեղ տեղի ունեցավ Դոնալդ Տրամփի հետ ճակատագրական հանդիպումը: