Տատուներ ամուսնական մատանիների փոխարեն

Հարսանեկան եւ ընտանեկան կյանքը սովորաբար սկսվում է ամուսնական մատանիներից: Զույգերը գնում են ոսկերչական խանութներ, փնտրում հարմար մատանի, փորձում են:

Սակայն այսօր ավելի ու ավելի շատ զույգերը ընտրում են ոչ ավանդական ձև, ցույց տալու, որ գտել են իր զույգին: Այժմ շատ ամուսնացածների մոտ հարսանեկան մատանիների փոխարեն դուք կտեսնեք տատու/դաջվածք: Այո, սա ավելի էժան տարբերակ է, բայց թանաքը շատ ավելի դիմացկուն է, քան մատանին, որը կարող էս կորցնել կամ պարզապես հանես: