Վիկտորյա Բեքհեմն այս ամռանը նախընտրում է վառ գույներն ու ազատ ձևվածքը

Գույների հրավառությունը Վիկտորյա Բեքհեմի կյանքում շարունակվում է. աստղը հանդիսատեսի դատին է ներկայացրել նոր երկու նորաձև կերպար, որոնցում օգտագործել է ծիրանագույնն ու երկնագույնը։ Թերևս այս ամառը գեղեցկուհու համար յուրօրինակ նորաձև գունաթերապիա է դառնալու։

Կորչեն սևն ու սպիտակը, այժմ նուրբ պաստելային երանգների և դրանք էլեգանտ կերպով կյանքի կոչելու ժամանակն է։

Առավոտյան զբոսանքի համար Վիկին «ճմռթված» երկնագույն կոստյում էր ընտրել՝ պիժամայի ոճով։ Բոկոտիկներն ու մեծ արևապաշտպան ակնոցները նրա կերպարը լիարժեք էին դարձնում։

Այնուհետև միսիս Բեքհեմը փոխել է հագուստը և ներկայացել է հանրությանը ծիրանագույն բլուզով և մանրածալքավոր կիսաշրջազգեստով։