20 տարի միասին. Սինդի Քրոուֆորդը ամուսնու հետ արխիվային լուսանկար է հրապարակել

Հայտնի ամերիկյան սուպերմոդել Սինդի Քրոուֆորդն արդեն 20 տարի երջանիկ է իր ամուսնու՝ Ռենդի Գերբերի հետ։ Ամուսնության տարեդարձի կապակցությամբ աստղը հենց հարսանիքի օրն արված արխիվային լուսանկար է հրապարակել ամուսնու հետ։

«20 տարի առաջ, հենց այս օրը մենք ամուսնացանք։ Ռենդի Գերբեր, ավելի լավ մարդու, ում հետ ես անց եմ կացնելու կյանքս, ես չէի էլ կարողանա ընտրել։ Սիրում եմ քեզ»,– գրել է Սինդին։


Մոդելը նաև կարճ տեսահոլովակ է հրապարակել, որով ցույց է տվել, թե ինչպես են իրենք՝ ամուսնու հետ, նշում ամուսնության հոբելյանը։ Նշենք, որ մինչև Ռենդին, Սինդին ամուսնացած է եղել Ռիչարդ Գիրի հետ։ Նրանց ամուսնությունը 1991-ից մինչև 1995 թվականն է տևել։ 1998 թվականին նա ամուսնացել է Ռենդի Գերբերի հետ, ով նախկին մանեկեն է, Նյու Յորքում և Լոս–Անջելեսում ռեստորանների և գիշերային ակումբների սեփականատեր։ Զույգը երկու երեխա ունի. որդին՝ Պրեսլին, ծնվել է 1999 թվականին, 2001-ին ծնվել է դուստրը՝ Կայան։