Ծննդկանի ցավերը մեղմացնելու բժշկի գյուտը դուր է եկել հարյուր հազարավոր մարդկանց

Բրազիլացի մանկաբարձ-գինեկոլոգ Ֆերնանդո Գուդես դա Կունին մեծ հռչակ է ձեռք բերել համացանցում՝ ծննդկանների հետ թեժ պարերով։ Բժիշկը հաստատում է, որ նման ֆիզիկական ակտիվությունը նպաստում է ծննդաբերական ցավերի մեղմացմանը, և գործընկերները համաձայն են նրա հետ, հայտնում է Metro-ն։

Նա հաճույքով պարում է ծննդկանների հետ, և նրա տեսանյութերը Instagram-ում հարյուր հազարավոր դիտումների են արժանանում։

Ֆերնանդոյի ամերիկացի գործընկերները համամիտ են նրա հետ և կարծում են, որ պարային շարժումներն օգնում են երեխային արագորեն անցնել ծննդաբերական ուղիներով։ Բացի այդ, պարը շեղում է ծննդկանին ցավից և անհանգստությունից։