Քիմ Քարդաշյանի հինգ ամենավառ կերպարները

Քիմ Քարդաշյանը չի վախենում իր վրա ուշադրություն հրավիրել։ Երբեմն դրա համար նա մերկանում է, երբեմն էլ՝ հետաքրքիր կերպարներ ստեղծում։

Նրա վերջին նախասիրություններից է նեոնային երանգների հագուստը, որը, արտաքին վառ տվյալների հետ համադրվելով, Քիմին ցանկացած երեկույթում աստղ է դարձնում։


Քարդաշյանի զգեստապահարանում առկա են ինչպես Yeezy, Louis Vuitton և Rick Ownes ապրանքանիշերի վերջին հավաքածուների հագուստներ, այնպես էլ Chanel-ի և Versace-ի վինտաժային կերպարներ։ Այս ամենի «արմատները» պետք է փնտրել 1980-ականների վերջի և 1990-ականների սկզբի նորաձևության մեջ, որը դիզայներները մեջբերում են մի քանի սեզոն անընդմեջ։