Որոշ մարդկանց այդ ժպիտը բարկացնում է, որոշներին՝ հիացնում. Նազենի Հովհաննիսյանը գրառում է կատարել

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

Մենք... պատերազմից ծնված, պատերազմում ապրած ու պատերազմող սերունդ, հավերժ երազող ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, թե Երկրից դուրս, թե ներս, ու մանավանդ՝ մեր մեջ։ Խաղաղությունը, երբ Տեսածներիցդ հետո դեռ կաս, ու կաս այնքան, որ ժպտում ես. անկեղծ ու լիասիրտ ժպտում՝ կյանքը սիրող ու աչքերի կայծկլտումով լի երեխայի նման։ Որոշ մարդկանց այդ Ժպիտը բարկացնում է, որոշներին՝ հիացնում, ես ժպտում եմ երկուսին էլ)


Կյանքի դառն ընդգծում է ամենասովորական երջանիկ պահն անգամ... էնպես որ ժպտա՝ դառնության միջից անգամ, թող քաղցրանա...