Քիմ Քարդաշյանին անվանել են ոճի ժամանակակից պատկերակ

Համացանցային օգտատերերն ու ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի երկրպագուներն անվանել են նրան ոճի ժամանակակից պատկերակ։ Պապարացիների վերջին լուսանկարները միայն հաստատում են նրանց կարծիքը։ Այս մասին հայտնում է vistanews պորտալը։

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղը դարձել է ողջ աշխարհի սիրելին։ Եվ եթե վերջերս համացանցում քննարկում էին նրա ավելորդ քաշն ու ցելյուլիտը, ապա վերջին լուսանարները փոխել են նրանց կարծիքը։ Լուսանկարներում Քիմը հայտնվել է Բրենթվուդում, որտեղ ցուցադրել է գեղեցիկ, ձիգ մարմինը։ Նա հանրությանը երևացել է Plein Sud-ի զգեստով և René Caovilla-ի սանդալներով։ Իզուր չէ, որ վերջերս հարցազրույցներից մեկում Քիմը հաստատել էր, որ հենց հիմա է ինքը գտնվում ամենալավ ֆիզիկական վիճակում։