Տղամարդկանց 17 տեսակ, որոնք թեկուզ մեկ անգամ հայտնվել են յուրաքանչյուր կնոջ ճանապարհին. դե ինչ, դուք էլ գտեք նրան այստեղ

Մարդկության ուժեղ կեսը միշտ գտնվում է կանանց ուշադրության կենտրոնում։

Այսօր զվարճալի նկարների մի շարք ենք ներկայացնում, որտեղ տղամարդկանց համեմատում է ուտելիքի հետ։


1. Տղամարդ ֆաստ–ֆուդ

Նրա հետ հարաբերությունները մեկ անգամվա համար են, բայց միևնույնն է, ժամանակ առ ժամանակ նա ձգում է։ Ամեն հանդիպումից հետո մեղքի զգացումն է համակում։


2. Տղամարդ–արևածաղկի սերմ

Բացարձակ չի դիտարկվում որպես հետաքրքիր տարբերակ, բայց մեկ անգամ պատահաբար հանդիպելուց հետո կանգ առնելն անհնար է։


3. Տղամարդ–ոստրե

Նրա հետ հանդիպումը առանձնապես հաճույք չի պատճառում։ Բայց նա ահավոր սոլիդ տեսք ունի, այնպես որ ցանկություն է առաջանում նրա հետ հասարակությանը ներկայանալու։


4. Տղամարդ–պելմենի

Չնայած արտաքինից չես ասի, բայց նա իսկական գանձ է։ Ջերմ է, երբեք չի ձանձրացնում։


5. Տղամարդ–կանաչ թեյ

Նա միշտ ամեն բան գիտի, ճշգրիտ պլանավորում է ամեն քայլը, այդ թվում նաև՝ ձերը։ Գիտակցում եք, որ օգտակար է, բայց դառնոտ համի պատճառով չեք ցանկանում ամեն օր վայելել նրա ընկերակցությունը։


6. Տղամարդ–տապակած կարտոֆիլ

Ընկեր, որը մանկուց ձեր կողքին է։ Որքան էլ որ նրբաճաշակ ուտեստներ չհայտնվեն ձեր կյանքում, նրան միշտ էլ ջերմ եք ընդունում։


7. Տղամարդ–կրուասան

Նրա հետ երկար պետք է մնաք, որպեսզի միջուկին հասնեք, իսկ երբեմն այն դատարկ է պարզվում։


8. Տղամարդ–պաղպաղակ

Գրավում է միայն, քանի դեռ սառն է։ Հենց սկսում է ուշադրության նշաններ ցուցաբերել, անհետաքրքիր է դառնում։


9. Տղամարդ – պիցա

Միշտ գալիս է առաքումով, եթե ձեզ ինչ որ մի բան է պետք։ Առաջինը չի զանգահարում, որպեսզի կպչուն տպավորություն չթողնի։


10. Տղամարդ–հոթ–դոգ

Նրա անկրկնելի բույրը խելքահան է անում։ Սակայն լուրջ շփվելու դեպքում պարզվում է, որ ոչ մի առանձնահատուկ բան նրա մեջ չկա։


11. Տղամարդ–տոֆու

Չեզոք է բոլոր առումներով։ Նրա մեջ ոչ մի հետաքրքիր բան չկա։


12. Տղամարդ–զեյթուն

Սկզբում կարող է խակ և անլուրջ թվալ։ Սակայն հետո նոր կողմից է բացահայտվում. հանգիստ է լուռ, զուսպ։ Այդպիսին կերազեիր ինքդ էլ լինել։


13. Տղամարդ–մեղր

Համեղ և օգտակար։ Նրան չեն կարող փչացնել ոչ ժամանակը, ոչ հանգամանքները։


14. Տղամարդ–ավոկադո

Արագ փտում է։ Անհետանում է հանդիպումից մի քանի օր անց։


15. Տղամարդ—չիփս

Լիակատար հիասթափություն։ Խոստացված հարուստ ներաշխարհի փոխարեն՝ 50% օդ և թեփ։


16. Տղամարդ – դոնդող

Տեսքից այնքան էլ գայթակղիչ չէ, բայց փորձելու դեպքում՝ անկրկնելի է։


17. Տղամարդ – սուրճ

Թունդ, տաք և չի թողնում քնել։ Բայց նրա հիմնական հատկանիշն այն է, որ առանց նրա ապրելն անհնար է։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain