Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն

Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր քիչ առաջ ավարտվեց 109 կգ քաշայինների պայքարը:

Հայաստանի ներկայացուցիչ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի երիտասարդական առաջնության 2018 թվականի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում ցույց տալով 435 արդյունք նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Մեր ծանրորդը ցուցադրելով ֆանտաստիկ ելույթ հրում վարժություն և երկամարտում գրանցեց համաշխարհային ռեկորդ:

Հրում ձևում նա բարձրացրեց 240 կգ: Մարտիրոսյանը աշխարհի ռեկորդ էր գրանցել նաև հրում ձևում, սակայն մրցավարները նրա բարձրացրած 197 կգ-ը չգիտես ինչու չհաշվեցին:

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչների 8 տարի չէր հաջողվում նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: