Ինչպես մաքրել սևացած արծաթյա զարդերը․ 5 աշխատող միջոց, որոնք կիրառելուց հետո զարդերդ կարծես նորը կլինեն

Բոլորս էլ գիտենք, որ արծաթյա զարդերը երբեմն սևանում և փառակալում են, սակայն դա բացարձակ չի նշանակում, որ դրանց չի կարելի նոր շունչ հաղորդել։ Կպատմենք, թե ինչպես է դա կարելի անել։

1. Ատամի մածուկով

Ձեզ անհրաժեշտ կլինի ատամի մածուկ և ատամի հին խոզանակ, որն այլևս չեք օգտագործելու։ Մածուկը լցրեք արծաթյա զարդի վրա և լավ շփեք խոզանակով։ Հետո ջրով լվացեք։

2. Շրթներկով

Շրթներկը լավ քսեք զարդի վրա և հետո մաքրեք։ Սա էֆեկտիվ է միայն հարթ մակերեսների դեպքում։

3. Սոդայով և փայլաթիթեղով

Կաթսայի հատակին պետք է փայլաթիթեղ դնել, իսկ վրայից զարդերը։ Առանձին կաթսայի մեջ եռացրեք 1 լ. ջուր և ավելացրեք 50 գ. սոդա։ Երբ խառնուրդը լավ կեռա, լցրեք այն կաթսայի մեջ, որտեղ ձեր զարդն է։ Մի քանի րոպեից զարդերի սևությունը կանհետանա։ Լվացեք և չորացրեք։

4. Անուշադրի սպիրտով/ նաշատիր

Անուշադրի սպիրտը լցրեք բանկայի մեջ, որտեղ կտեղավորվի ձեր զարդը։ Փակեք այն և լավ թափահարեք, որ սև փառը դուրս գա։ Այնուհետև լվացեք և չորացրեք զարդը։

5. Լիմոնի աղով

Կաթսայի մեջ լիմոնի աղ լցրեք և կես լիտր ջուր։ Լուծույթը դրեք ջրային բաղնիքի վրա։ Ձեր զարդերը լարով անցկացրեք և իջեցրեք լուծույթի մեջ։ Այդպես պահեք եռացող լուծույթի մեջ 15-30 րոպե։ Այնուհետև լվացեք և չորացրեք։

Աղբյուր