Այս տղային վերադարձրեցին իր կորցրած դրամապանակը․ երբ նա բացեց այն, չհավատաց իր աչքերին․․․

ԱՄՆ-ից Ջին Շամաթը ֆեյսբուքում պատմել է մի բարի անձնավորության մասին, որը վերադարձրել է իր տղայի ինքնաթիռում մոռացված դրամապանակը՝ կից մի հետաքրքիր երկտող: Կինը նշել է, որ այս արարքը օգնում է վերականգնել հավատը մարդկության հանդեպ:

20-ամյա Հանթեր Շամաթը դրամապանակը թողել էր ինքնաթիռում, երբ թռչում էր Լաս Վեգաս՝ քրոջ հարսանիքին: Բայց մեծ էր տղայի զարմանքը, երբ ծանրոց ստացավ, որի մեջ էին դրամապանակը և օտարականի կողմից գրված հետաքրքիր երկտողը:

«Մտածեցի, կցանկանաս այն վերադարձնել: Լավագույն ցանկություններով: ՀԳ. Ես գումար եմ ավելացրել, որ քեզ մոտ 100 դոլար լինի և դու կարողանաս նշել դրամապանակիդ վերադարձը, հաջողություն»,- գրել էր անծանոթը:

Շամաթների ընտանիքը որոշել էր գտնել երկտողի հեղինակին, որը հաջողվել էր միայն հեռուստատեությանը տված հարցազրույցից հետո: Խորհրդավոր բարեգործը Օմահա նահանգից Թոմ Բրաունն էր, որը պատմել էր միջադեպի իր վարկածը:

«Ես տեսա, որ նա պարզապես երեխա է, ընդամենը 20 տարեկան, սակայն այնտեղ աշխատավարձ կար և ես մտածեցի, որ տղան ամեն ինչ անում է ծայրը ծայրին հասցնելու համար», ասել է Թոմը:

Բրաունի խոսքերով, նա այսպիսի մեծ ուշադրություն չէր ակնկալում, պարզապես ուզում էր «ճիշտ գործ» անել: Շամաթի ընտանիքը հանդիպել է բարեսիրտ մարդուն և կրկին շնորհակալություն հայտնել: