Լուսինե բադալյանը հայտնվել է հիվանդանոցում․ Ինչ է կատարվել․․․

Իմ քայլը դաշինքից պատգամավորի թեկնածու Լուսինե Բադալյանը գրում է.

«Սիրելիներս, երկար մտածում էի գրել, թե չգրել, ավելի հակված էի լռելուն` իմ բնավորության համապատասխան , բայց հետո հասկացա, որ քարոզարշավի ընթացքում, որպես թեկնածու, իմ պասիվությունը հնարավոր է , որ ճիշտ չընկալվի ո’չ հասարակության , ոչ էլ գործընկերներիս կողմից…

Ունեմ որոշ առողջական խնդիրներ , վիրահատությունը նորմալ է անցել, խնդրում եմ ավելորդ հարցեր չտալ , ամեն ինչ կարգին է, բայց ինձ դեռ որոշ ժամանակ է պետք` վերականգնվելու համար…

Ներողություն եմ խնդրում իմ թիմակիցներից և բոլոր ընտրողներից , առաջին իսկ հնարավորության դեպքում` կմիանամ քարոզարշավին…

Հուսով եմ ինձ կներեք և կհասկանաք ։ Հարգանքներով` 4-րդ ընտրատարածքի համար 3 թեկնածու Լուսինե Բադալյան»…