10 կենդանատեսակ, որոնցից կարելի է սովորել սեր ու հավատարմություն

Newsyou.info-ն ներկայացրել է 10 կենդանատեսակ, որոնցից կարելի է սովորել սեր ու հավատարմություն։ Պարզվում է, որ կենդանիների շրջանում կան իսկական ռոմանտիկներ ու մոնոգամներ։

1. Պինգվիններ – Այս թռչուններն Անտարկտիդայի խստաշունչ պայմաններում ջերմություն են պահպանում իրենց սրտերում։ Նրանք երկար տարիներով ձևավորում են ընտանիքներ։ Մայրն ու հայրը հերթականությամբ հսկում են ձվերն ու կերակրում ձագերին։

2. Սպիտակ կարապներ – Կարապները հավատարմություն են պահպանում ողջ կյանքի ընթացքում։ Կարապների ընտանեկան կյանքին բնորոշ են հիանալի որակներ՝ ընկերություն, միմյանց մասին հոգ տանելը, կարեկցանք միմյանց հանդեպ։

3. Արծիվներ – Արծիվը, ըստ ամենայնի, ԱՄՆ ազգային խորհրդանիշ ընտրվել է մոնոգամի իր բնավորության համար։

4. Գիբոններ – Բացի նրանից, որ այս կենդանիների միություններն անսովոր ամուր են, նրանց հաջողվել է հավասար իրավունքներ հաստատել փոխհարաբերություններում։

5. Ալբատրոսներ – Ալբատրոսների ամուր հարաբերությունների գաղտնիքը արու ալբատրոսի երկարատև գործուղումներն են ու էգի սիրառատ և ծիսական պարերը։

6. Գայլեր – Արու գայլը նուրբ և անփոփոխ վերաբերմունք է ցուցաբերում էգ գայլի հանդեպ, և նրանց կարող է բաժանել միայն մահը։

7. Կուղբեր – Ընտանիքում գլխավորն էգ կուղբն է։ Այնպես որ, զույգի երկար ու երջանիկ հարաբերությունների գաղտնիքը կանացի անվերջ իմաստնության մեջ է։

8. Տատրակներ – Շատ ստեղծագործություններում տատրակները ներկայացված են զույգերով և ժամանակի ընթացքում նրանք դարձել են սիրո ու հավատարմության խորհրդանիշ։ Նրանք անգամ ոգեշնչել են Շեքսպիրին՝ «Փյունիկն ու Աղավնին» պոեմը գրելու։

9. Բվեր - Արուն գրեթե ամբողջ տարին անփոփոխ սիրահետում է իր ընտրյալին։ Հետո տուն է կառուցում և նրան հրավիրում է դառնալ տանտիրուհի։ Եթե դա ընդունվում է, և զույգը սերունդ է տալիս՝ արուն ամբողջությամբ ստանձնում է իր ընտանիքին ապահովելու մտահոգությունը։

10. Աղվեսներ – Եթե էգ աղվեսը հրաժեշտ է տալիս կյանքին՝ արու աղվեսն այլևս երբեք չի փնտրում զուգընկեր և կյանքի մնացած մասն անցկացնում է «ամուրու» կարգավիճակով։